ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ պայմաններում են գտնվում Ադրբեջանի դիրքերը և ինչպես է այդ մասին ստում Ադրբեջանի նախագահը

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվական գործակալություններին տված հարցազրույցում մի շարք հայտարարություններ է արել, որոնք բացի ագրեսիայից և ատելությունից, լի են ստերով և իրականության հետ աղերս չունեն։

Վերջինս մասնավորապես, պնդել է, որ «նայելով հայկական դիրքերին՝ տեսնում ենք, թե ինչ անմխիթար վիճակում են նրանք» ։ Անհասկանալի է, թե որտեղ և երբ է Ալիևը տեսել հայկական դիրքերը, քանի որ նա ուղղակիորեն չի երևացել Հայաստանի սահմանին, սակայն հայ զինծառայողները, որոնք տեղակայված են անմիջապես ադրբեջանական դիրքերի դիմաց, բոլորովին այլ պատկեր են տեսնում։ Որպես օրինակ բերենք այս տեսանյութը, որում ադրբեջանցի սահմանապահները ստիպված են խստաշունչ ձմռանը կուչ գալ սովորական վրանում։ Մի՞թե սա իսկապես ողբալի վիճակ չէ

Նկատենք, որ այսօր հայկական դիրքերն ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով, սահմանային գծի ողջ երկայնքով իրականացվել են անհրաժեշտ ինժեներական աշխատանքներ։

 

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *