«Beeline»–ի բաժանորդները զրկվել են ինտերնետից. հայտնի է պատճառը

«Beeline»–ը տեղեկացնում է, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։   «Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները։ Դրա հետևանքով մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից»,–ասված է ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։   Միաժամանակ, «Beeline»–ը վստահեցնում է’ Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար:   Ընկերությունն իր բաժանորդների ներողամտությունն է հայցում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *