«ՏՂՈՒՍ այդ սարսափելի վերջին բառերը մինչև հիմա զրնգում են ականջներիս մեջ». ի՞նչ էր ՀԵՐՈՍ ԱՐԱՄԸ վերջին անգամ ասել մորը

Մեր հերոսներից մեկն է, ՄԵՐ ԱՐԱՄԸ: Մայրը մտքից չի կարողանում իրենց վերջին խոսակցությունը հանել մտքից, խոսքերը դեռ զրնգում ենք ականջների մեջ:

Արամ Սեյրանի Սիմոնյանը ծնվել է 2001թ. ապրիլի 9-ին Գյումրիում: 2019թ. ընդունվել է բուհ և ուսումը  կիսատ թողնելով՝ 2020թ. ամռանը  զորակոչվել է բանակ: Սկզբում ծառայել  է Երևանի կապի զորամասում, այնուհետև ծառայությունը շարունակել է Իջևանում, եղել է հրետանու ջոկի հրամանատար: Արամը Տավուշից ինքնակապ տեղափոխվել էլ Արցախ:

Շատ չէ զանգում, բայց միշտ հպարտ ասում էր, որ առաջ են գնում, որ մենք ուժեղ ենք ու անպայման հաղթելի ենք: Սակայն այդն օրը Արամի ձայնն ուրիշ էր:, խոսքերի մեջ հիասթափություն կար: Մայրն ասել է, որ արդեն հրադադարի մասին են խոսում ու որ շուտով երևի այդ դժողքը կավարտվի, իսկ Արամը բղավելով ասել է.

«Պե՛տք չէ մեզ իրենց հրադադարըուշ ա արդեն»:

Այդ օրը՝ հոկտեմբերի 26-ին Մատաղիսում թեժ մարտեր էին եղել, հրամանատարներ և ընկերներ էր կորցրել, իրենք են ծառայակից ընկերներով զոհված տղերքի մարմինները տարհանել և ճանապարհել: Ու հենց այդ ամենը տեսնելով Արամը երևի զգացել է պատերազմի ողջ ցավն ու դառնությունը, հասկացել, որ նույնիսկ հրադադարը չի կարող իր հիշողություններից մաքրել այդ սարսափը:

Արամն անմահանում է վիրավոր հրամանատարին օգնություն ցույց տալիս:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *