44-օրյա պատերազմում 2 որդիներին կորցրած մայրը կրկին զավակ է ունենալու

44-օրյա պատերազմում 2 որդիներին կորցրած մայրը կրկին զավակ է ունենալու

Մանկաբաձ-գինեկոլոգ Անուշ Աբրահամյանը տեղեկացնում է, որ 44-օրյա պատերազմում 2 տղաներին կորցնելուց հետո ծնողները տղա են ունենալու։

«2 տղաներին 44 օրյա պատերազմում կորցնելուց հետո տղա են ունենալու։ Այսօր ժպտում են ու երջանկության արցունքներ են ծնողների աչքերին»։

Գևորգ և Կարեն Գևորգյանները ծնվել էին Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Ավագը Գևորգն էր։ 2015 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։

2020 թվականի սեպտեմբերի 29-ին Գևորգ և Կարեն Գևորգյանները մեկնեցին Արցախ։ Շուրջ մեկ ամիս մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Կարենը ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Քարվաճառում։ Այդ հանգամանքը օգնում էր նրան ու ծառայակիցներին՝ արագ ու ճիշտ կողմնորոշվել տեղանքում։

Գևորգյանների տան միակ լույսը Գևորգ Գևորգյանի դուստրն է՝ 1,5 տարեկան Արևիկը։ Բոլոր հյուրերին ցույց է տալիս հոր ու հորեղբոր լուսանկարները։ Արևիկի մորական պապը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում՝ Շուշիում, հայրը՝ Արցախյան երկրորդ պատերազմում՝ դարձյալ Շուշիում։ Արևիկը հերոսների ժառանգ է։ Իսկ հերոսների ոգին երբեք չի մեռնում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *