Ադրբեջանցիներն այսօր Սյունիքի մարզում գերեվարել են ….

Արցախինֆոն իր տելեգրամային ալիքում գրում է.

⚡️⚡️Ադրբեջանցիներն այսօր կեսօրին առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովիվին՝Սուրիկ Մաթևոսյանին և իր ոչխարներին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արավուս համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը.

 

«Կեսօրին է միջադեպը տեղի ունեցել: Մեր գյուղի՝ Արավուսի վերևի հատվածից են հովիվին գերեվարել, հետն էլ մոտ 1000 ոչխար»,-մանրամասնեց Արավուսի համայնքապետը:

 

Արգամ Հովսեփյանի փոխանցմամբ՝ միջադեպից հետո հանդիպել է ռուսական կողմի ներկայացուցիչներին, որոնք խոստացել են բանակցություններ սկսել՝ Տեղի բնակչին վերադարձնելու ուղղությամբ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *