Զինծառայող Նորիկ Մկրտչյանից ոչ մայրն է տեղյակ, ոչ էլ՝ «հրամանատարությունը». շուրջ 8 ամիս լուր չկա զինվորից

«Նկարում Նորիկ Մկրտչյանն է, ով 2021թ.-ի փետրվարի 8-ին զորակոչվել է ծառայության, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի:

Հրամանատարությունը` «նույնպես» : Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Լուսինե Վիրաբյանը:

 

«Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia , ՀՀ Քննչական կոմիտե , շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ու՞ր է զինվորը: Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով: Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք: Վաղը կներկայացնեմ շաատ ուշացած հաղորդում` հանցագործության մասին»,-գրել է Վիրաբյանը:

 

Հրապարակման վերավերյալ Auroranews-ը կապ հաստատեց Նորիկ Մկրտչյանի մայրիկի` Լիլիթի հետ:

 

Լիլիթը նշեց, որ իրենց ընտանիքը բնակվում է Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում, իսկ  Նորիկ Մկրտչյանը ծառայել է Վարդենիսում, սակայն մայիսի 14-ին եղել է Կութ գյուղի դիրքերից մեկում:

 

«Մեզ սպաներն են ասել, որ մեր զինվորն ինքնակամ լքել է դիրքերը, ինձ պետական կառույցներից չեն ասում, թե ինչ հիմունքներով է լքել դիրքը: Ասում են` փախուստի մեջ է»,-ասաց Նորիկի մայրը:

 

Մեր հարցին, թե արդյո՞ք մինչ օրս զինվորը կապ չի հաստատել ծնողների հետ` Լիլիթն ասաց.  «Ոչ մի անգամ»:

 

«Ո՞նց փախավ իմ երեխեն, 8  ամիս ոչ մի լուր չունեմ նրանից»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *