Կնոջն ու 26-ամյա դստերը մահացած հայտնաբերել է ընտանիքի հայրը. հայտնի է նրանց մահվան պատճառը

Պարզվել է հունվարի 11-ին Մասիսում մահացած հայտնաբերված մոր եւ դստեր ողբերգական մահվան պատճառը: Նախնական վարկածով գազի արտահոսք է տեղի ունեցել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: 47-ամյա Ա. -ին եւ նրա 26-ամյա դստերը հայտնաբերել է ընտանիքի հայրը:   Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Մասիս կայարանի 12 հասցեի բնակիչները տեւական ժամանակ  չեն պատասխանել դռան եւ հեռախոսի զանգերին։ Ժամը 16: 40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել: Նշված հասցե այցելած իրավապահները հայտնաբերել էին մոր եւ դստեր դիերը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չէր հայտնաբերվել:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *