«Գնում եմ, որ… ». Այսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանի գրառումը սարսուռ է առաջացնում

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

Ռուդիկ Ղարիբյանը ծնունդով Ալավերդիից է։ Զորակոչվել է 2021 թվականի փետրվարի 14-ին։

Հենց այդ օրն էլ երիտասարդ զինվորը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նշելով՝ «Գնում եմ, որ գամ… ժպիտով, միշտ ժպիտով»…

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *