«Օմիկրոն» շտամն արագ է տարածվում․․․ Որոնք են դրա ախտանիշները․․․

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ ԱՀԿ-ի տվյալներով ՝ դրա ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց 3-14 օր հետո, բայց սովորաբար դրանք արտահայտվում են վարակվելուց 5-6 օր հետո, հայտնում է The Mirror պարբերականը։

Օմիկրոն». ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի նոր ու վտանգավոր շտամի մասին

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ZOE COVID Study-ի բրիտանացի հետազոտողները, հիմնվելով իրենց հավելվածի օգտատերերի տվյալների վրա, հրապարակել են «Օմիկրոն» շտամին բնորոշ ախտանշանների ցուցակը։ Ըստ Լոնդոնի COVID-19 հիվանդացածների հաղորդագրությունների՝ հիվանդության նոր տարբերակի ախտանիշներից առավել հաճախ հանդիպում են հարբուխ, գլխացավ, հոգնածություն, հաճախակի փռշտոց, ինչպես նաև կոկորդի քերոց։ Express-ի տեղական լրագրողները նաև ուշադրություն են դարձրել անսովոր ախտանիշին, որը փոքր-ինչ հազվադեպ է հանդիպում՝ ախորժակի կորուստ։

Чем может быть полезен новый омикрон-штамм коронавируса

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ պրոֆեսոր Թիմ Սպեկտորն ասել է, որ «Օմիկրոնով» հիվանդացածների մեծ մասը դասական ախտանիշներ չի ունենում, ինչպիսիք են համի և հոտի կորուստը: Կան հինգ ախտանիշներ, որոնք բնորոշ են «Օմիկրոնին»։ քոր կոկորդում, չոր հազ, մշտական հոգնածություն, մկանային ցավեր, երբեմն նույնիսկ գիշերային քրտնարտադրություն։

Աղբյուր

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *