Հայկ Մարությանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպե՞լ են. Վարդևանյանը մանրամասնում է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր անդրադարձավ «Հայկական ժամանակ» կայքում հրապարակված հոդվածին, ըստ որի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը «Հայկական ժամանակ» օրաթե՞րթն է, թե՞ գործադիր իշխանությունը, կարծես, այդտեղ մի քիչ մեկտեղման լուրջ ռիսկեր կան, որովհետև ինձ համար հասկանալի չէ տեղեկության աղբյուրը, փորձեցի ծանոթանալ նյութին, տեսա լրագրողի անունն էլ գրած չէր, թե այդտեղ ինչ հետևություններ պետք է անել, շատ բարդ է», — Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, թե եթե լիներ նման հանդիպում, հանրությունը տեղեկացված կլիներ։

«Առհասարակ, կարծում եմ՝ ԶԼՄ-ն, երբ նման տեսակ գնահատաականներ է հնչեցնում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը», — նշեց պատգամավորը։

 

Հարցին՝ ցանկություն կա՞ Հայկ Մարությանի հետ հանդիպելու, Վարդևանյանն արձագանքեց. «Ես մի քիչ չեմ պատկերացնում՝ ինչով պետք է հատուկ ցանկություն առաջացած լինի»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *