Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի, ռուս խաղաղապահները վերջ կդնեն այս գործին․ Մուրադով

Ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները, որոնք գերի էին ընկել Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են, ներկայումս գերեվարված հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

«Մինչ օրս ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված աշխատանքները շարունակվում են, կա ըմբռնում։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Ռուս խաղաղապահները վերջ կդնեն այս գործին»,- ասել է Մուրադովը։

Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտքը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *