Գլխի հատվածում վիրավորում ստացած Դավիթ Մելիքբեկյանը նոր դեմք ունի․ հայ բժիշկները հրաշքներ են գործել․ տեսանյութ

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս և յուրաքանչյուր հայի կյանքը փրկելիս՝ հազարավոր վիրավոր հայորդիներից մեկն էլ Դավիթ Մելիքբեկյանն է։

Նա վիրավորումը ստացել էր գլխի հատվածում և այս օրերին հերոսի վիրահատությունն էր ընթանում։ Նաիրի բժշկական կենտրոնում հայ բժիշները հրաշքներ են գործել․ Դավիթ Մելիքբեկյանը նոր դեմք ունի։ Վիրահատությունն ընթացել է գրեթե ութ ժամ։

Այս մասին մանրամասներ է հայտնում Ռոման Բաղդասարյանը հենց Դավիթի հիվանդասենյակից նրա հայրիկի հետ միասին։ Այդ ընթացքում  Դավիթը պառկած էր։ Նա գտնվում է հետվիրահատական վերականգնողական փուլում։

Մինչ վիրահատությունը սկսելը Ռոման Բաղդասրայանը կոչ էր արել բոլորին աղոթել Դավիթի համար և Աստված լսեց բոլորի աղոթքները։ Եթե մինչև հիմա Դավիթը կարողանում էր միայն պառկել, այժմ կարողանում է նստել մի քանի ժամ շարունակ սայլակի վրա։

Հերոսին առողջություն ենք մաղթում և մեծ հույս  տածում, որ նա շուտով ոտքի կկանգնի։ Մանրամասները դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *