Հայտնի են վերադարձող գերիների անունները —

Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

«Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվել»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Ավագյանը հիշեցրել է, որ գեներալ Մուրադովը խաղաղապահների հրամանատարն էր մինչև 2021 թվականի սեպտեմբերի սկիզբը, հետո նա վերադարձել է ՌԴ՝ շարունակելով իր ծառայությունը ՌԴ հարավային օկրուգի ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնում, բայց ակտիվ մասնակցում է Արցախի և գերիների հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին ՌԴ Պաշպանության Նախարարի հրամանով:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։

  • 1.Երիմյան Նարեկ Վոլոդյայի 1988 թ.(մայոր,Կոտայք՝Բյուրեղավան)
  • 2.Առաքելյան Արայիկ Արշալույսի 1980թ (ավ.լեյտենանտ Վանաձոր)
  • 3.Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի 1989 թ (լեյտենանտ Վանաձոր)
  • 4.Հակոբյան Գեվորգ Արաիյկի 1993 թ ( Վանաձոր)
  • 5.Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի 1977 թ (Գյումրի)
  • 6.Սարգսյան Հարութ Արամայիսի 1989 թ (Վանաձոր)
  • 7.Մանասյան Արտյոմ Սուրենի 1977 թ (Գյումրի)
  • 8.Ավետիսյան Էրիկ Հունանի 2002 թ (Կոտայք՝Աբովյան)
  • 9.Թևոսյան Արման Արթուրի 2002 թ (Կոտայք՝ Աբովյան)
  • 10.Հակոբյան Տիգրան Արմենի 1991թ (Վանաձոր)

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *