Պայթյունի հետևանքով 51 մարդ է մահացել. կա ձերբակալված (մանրամասներ)

Նոյեմբերի 25-ին փլուզում էր տեղի ունեցել «Լիստվյաժնայա» հանքավայրում: Դեպքի ժամանակ հանքավայրում եղել է 285 հոգի: Ներսում գտնվողներից շատերին հաջողվել է դուրս գալ, իսկ մյուսները դուրս են եկել փրկարարների օգնությամբ, սակայն վերջիններիս հետո նորից հետ են կանչել, քանի որ եղել է պայթյունի սպառնալիք:

Ողբերգության հետևանքով մահացել է 51 մարդ, որոնցից 46-ը հանքափոր էին իսկ 5-ը՝ փրկարար։ Ըստ նախնական վարկածի` արտակարգ պատահարի պատճառ է դարձել մեթանի պայթյունը։ Հանքահորի տնօրեն Սերգեյ Մախրակովը, ով պայթյունի գործով մեղադրվում է արտադրական անվտանգության կանոնները խախտելու մեջ, չի ճանաչում իր մեղքը:

Դատարանի որոշմամաբ նա կալանավորվել է 2 ամսով՝ մինչև 2022 թվականի հունվարի 25-ը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *