«Ես համաձայն չեմ Ադրբեջանի նախագահի ձևակերպման հետ․․․»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը, բացառությամբ տարածաշրջանի ապաշրջափակումից, կատարված են: Այս մասին Հայաստանի վարչապետը ասել է Սոչիում մեկնարկած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ:

Դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ իրենք անձնական հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում բազմիցս քննարկել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը: Վարչապետը շեշտել է, որ դա շատ կարևոր հումանիտար հարց է:

 

«Բայց ես ուզում եմ ասել, որ մենք այսօր հավաքվել են ոչ թե որպեսզի միայն բարձրաձայնենք խնդիրները, այլև քննարկենք դրանց լուծման հարցը: Ես նույնպես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը:

Ապաշրջափակման և տրանսպորտային ու տնտեսական կապերի բացման թեման նույնպես շատ կարևոր է մեզ համար, և մենք անկեղծորեն շահագրգռված ենք լուծելու այդ հարցերը»,- հավելել է Հայաստանի վարչապետը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *