Ոստիկանները բերման ենթարկեցին Արա Զոհրաբյանին

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը և մի քանի քաղաքացիներ փակեցին Նալբանդյան փողոցը: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի քաղաքացիների և Արա Զոհրաբյաին:

Հիշեցնենք, որ «5165 շարժումը», «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, մի շարք քաղաքական գործիչներ և քաղաքացիներ սկսել են «Ազատագրական շարժում» խորագրով բողոքի ակցիաներ իրականացնել: Ակցիան սկսվեց Սյունիքի մարզից և շարունակվում է Երևանում: Ակցիաների ժամանակ բազմիցս հայտարարվել էր, որ վայր են դրվում կուսակցական դրոշները:

Շարժման առաջնորդները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարությունից հետո, թե ՌԴ-ն սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի առաջարկ է արել, և որն ընդունելի է հայկական կողմի համար, պահանջում են հանրայնացնել սպասվելիք ստորագրվող փաստաթղթերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *