Տեսնում եմ կրակոցներիի լույսերը, մոտ 10 րոպե է կրակոցները սկսվել են. Սոթքի բնակիչ

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրում տեսանելի են կրակոցները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը։

«Հեռվում տեսնում եմ կրակոցի լույսերը։ Զանգահարում եմ, պատասխանող չկա, լույս է ուղղակի երևում։ Տասը րոպե է՝ ինչ սկսել են, ինձ թվում է ԱԿ 74 փոքր հրաձգային զինատեսակից են կրակում»,- ասաց Խաչատրյանը, հավելելով, որ կրակոցները տեսանելի են Սոթքի հանքի մոտակա հատվածից։
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ից հաստատեցին, որ Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել և այս պահին էլ փոխհրաձգությունը շարունակվում է:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *