ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀ ՈՒՆԵՆ

Քիչ առաջ, մենք տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք: Ըստ մեր աղբյուրների, Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, վիրավորը մահացել է:

Փորձեցինք, տեղեկությունը ճշտել Վարդենիսի զինվորական հոսպիտալից, որտեղից հաստատեցին, որ զոհ ունենք, նա Արագածոտնի մարզից է:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաստատել էր, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/69da80434a297b812bbc1f99e4539b18?fbclid=IwAR0Yi10dvREuuHxarAIEVTEnuFBidzOHzae00cU57KXTz04nVf8BSsvxs74

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *