ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՎ ՈՐՏԵՂԻՑ ՈՒԶՈՒՄ ՄՏՆՈՒՄ Է. ՏՂԱՍ ԱՐՑԱԽՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒՄ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/854839d20bbb207064b2c6b3f72e2ba3?fbclid=IwAR3INjk6IsGG9pCEdqRrY8VHmhXDoAv-bpCQ2vWCCkXXNYN8gUllXKeSHa4 © 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Սիրելի հայրենակիցներ,ես դիմում եմ ամբողջ աշխարհի հայերին։ Բոլորս պիտի արթնանանք ու տեր կանգնենք մեր հայրենիքին։ Սահմանադրական հայտնի իրավունքից բացի կա նաեւ մեր պետական ու ազգային իրավունքը ու մենք նախ դրան պիտի տեր կանգնենք։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում «Ազատագրում» շարժման կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը։ Շարժումը , նշենք, պահանջում է Փաշինյանից ժողովրդին ներկայացնել դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։

«Մենք իրավունք ունենք իմանալու, թե մեզ հետ ինչ է կատարվում ու ինչ է կատարվելու մեզ հետ։ Մենք լինելով իբրեւ ժողովրդավար պետություն՝ ժողովրդի մեծամասնությունը չի իմանում ՝ ինչ է կատարվում, մենք չգիտենք՝ ինչ է տեղի ունենալու, հասկանու՞մ եք։ Արթնացեք, ժողովուրդ, ժամանակն է արդեն։ Զինվորը այո, պաշտպանում է սահմանը, բայց նրանց պետք է ավելի զինել, համալրել տեխնիկան։ Իմ տղան հենց հիմա Արցախում է ծառայում , եկեք տեր կանգնենք իմ տղային, բոլորի տղաներին, բոլորիս տղաներին։ Վերազինեք բանակը, անտերություն է, ով որտեղից ուզում է մտնում է, զինեք զինվորին, կոչ ենք անում»,- ասաց Գրիգորյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/854839d20bbb207064b2c6b3f72e2ba3?fbclid=IwAR3INjk6IsGG9pCEdqRrY8VHmhXDoAv-bpCQ2vWCCkXXNYN8gUllXKeSHa4

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *