Դպրոցի պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել

Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել դասաժամին աշակերտների ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Ինչպես հայտնում է Իրավաբան․net-ը, ուսուցիչը համաձայն չի եղել Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Պատմության ուսուցիչը հայտարարել է, որ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Նշենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, գործը վարույթ է ընդունել։ Առաջին նիստը կկայանա նոյեմբերի 24-ին։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *