Aurora News | Ճամբարակի մոտի զորամասերից մեկում հրազենային վիրավորումներից զինվոր է մահացել.

Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի հատվածում՝ Ճամբարակի մոտ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումների հետևանքով զինվոր է մահացել: Այս մասին 24News-ին հայտնում են իրազեկ աղբյուրները: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ չի դարձել թշնամու կրակոցները, քննարկվում է զենքի հետ անզգույշ վարվելու կամ ինքնասպանության վարկածները: Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նշենք նաև, որ չնայած դեպքը տեղ է ունեցել մի քանի օր առաջ, ՊՆ-ն առայժմ չի հայտնել դրա մասին:

Auroranews-ը տեղեկությունը փորձում է ճշտել Պաշտպանության նախարարությունից, սակայն առայժմ չի հաջողվել։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *