ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մա՛մ ջան, տղուդ մասին կլսես, կհպարտանաս». ով էր «Մարտական ծառայության» մեդալակիր Նարեկ Աղոյանը

Նոյեմբերի 19-ին Պեյո Յավորովի անվ. 131 դպրոցում, որտեղ սովորել էր 44-օրյա պատերազմի հերոս Նարեկ Աղոյանը, տեղի ունեցավ նրա եւ մյուս բոլոր քաջեր հերոսների հիշատակին նվիրված հուշ երեկո:

Կրտսեր սերժանտ, «Մարտական ծառայության» մեդալակիր Նարեկ Ջիվանի Աղոյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 28-ին Վարդենիս քաղաքում, սակայն Նարեկի ողջ մանկությունն ու պատանեկությունն անցել է Երեւանում: Դեռ փոքր տարիքից աչքի էր ընկնում իր խիզախ ու համառ բնավորությամբ:

2019 թվականին մեկնել է ծառայության նախ՝ Գյումրիում, ապա տեղափոխվել է Ջաբրայիլ: Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում: Զոհվել է հոկտեմբերի 6-ին թեժ մարտերից մեկի ժամանակ, սակայն ընտանիքի հերոսին կարողացել է միայն հուղարկավորել  օգոստոսի 19-ին՝ Եռաբլուրում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *