ՏԱՐԱԾԵՔ․Նոյեմբերի 22-Ից Դպրոցները Կանցնեն ՀԵՌԱՎԱՐ Ուսուցման

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․ «Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ աշակերտներ: Ս.թ նոյեմբերի 19-ին ԱՀ կառավարությունում Կորո նավիրու սի իրավիճակի վերահսկման համար տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Արցախի հանրակրթական դպրոցներում դասագործընթացների կազմակերպման վերաբերյալ կայացվել է հետևյալ որոշումը.

Ս.թ. նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 4-ը Ստեփանակերտի բոլոր հանրակրթական դպրոցները պետք է անցնեն ուսուցման հեռավար եղանակի։ Արցախի շրջանների դպրոցները կշարունակեն գործել առկա՝ պահպանելով հակահամա ճարակային կանոնները, սակայն այն դպրոցները, որտեղ կգրանցվեն կո րոնավիրու սային համավարակի դեպքեր, ևս կանցնեն ուսուցման հեռավար եղանակին։

Նախադպրոցական հաստատությունների աշխատանքը շարունակելու է մնալ դադարեցված։ Հաշվի առնելով համավա րակի տարածման և գրանցված մ ա հերի մտահոգիչ վիճակագրությունը՝ ԱՀ առո ղջապահության նախարարությունը կոչ է անում հետևել հակահա մաճարա կային կանոնների պահպանմանը, պա տվաստվել՝ վերականգնելով հանրապետության բնականոն կենսագործունեությունը»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *