Ահա թե ում դին է բերել Մուրադովը

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայաստան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողի մարմին:

 

Տեղեկացվում է նաև, որ ինքնաթիռում գերիներ չկան։

 

CIvic.am-ի տեղեկություններով զինծառայողը տեսնելով իրեն մոտեցող հակառակորդներին պայթեցրել է ինքն իրեն՝ մահացու վնասելով նաև իրեն մոտեցող ադրբեջանցի ծինծառայողներից մի քանիսին:

 

Իսկ ահա ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է զոհված զինծառայողի անունը.

«Սարգսյան Գուրգեն Աշոտի իսկական, արժանապատիվ հայ զինվորական ով գերի չհանձնվեց։

 

 

Փառք քեզ հայ տղամարդ»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *