ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արշակ Կարապետյանը խաբե՞լ է Փաշինյանին. որն է եղել ազատման պատճառը

Այսօր Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Պաշտոնանկությունից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է, թե ինչու է ազատել Արշակ Կարապետյանին .«Որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին, ով այս պահին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը:
Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի Պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա»:

Իսկ ինչ է կատարվել ՊՆ-ում Արշակ Կարապետյանի պաշտոնի ազատումից հետո

ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Կարապետյանի այս որոշումը անակնկալ է եղել Զինված ուժերի ողջ անձնակազմի համար, մասնավորապես՝ տեղեկությունը տարածվելուց հետո Զինված ուժերի ողջ անձնակազմը մեկը մյուսի հետեւից սկսել են զանգահարել միմյանց եւ հասկանալ, թե ինչ որոշում էր սա եւ ինչու է Արշակ Կարապետյանը գնացել այդ քայլին:

Ավելին, ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն, երբ Արշակ Կարապետյանը գնացել է Մոսկվա եւ վերադարձել է Հայաստան, ՊՆ-ում խորհրդակցություն է եղել, ինչի ժամանակ Արշակ Կարապետյանը խոսել է հետագա պլանների մասին: Ասել է, թե ՊՆ-ում Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունը չեն կապում մոսկովյան այցի հետ: Ավելին ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ ՊՆ-ում կարծիք է հնչել՝ ոնց կարել է 100 օրը դեռ չլրացած նախարարին ազատել պաշտոնից:

Իսկ ինչ են հայտնում կառավարության աղբյուրները

ՀՀ կառավարության ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արշակ Կարապետյանի ազատումը կապված է այն հանգամանքի հետ, որ նա ՀՀ վարրչապետ Նիկոլ Փաշինյանին ճիշտ չի զեկուցել սահմանում առկա իրավիճակը, ինչի արդյունքում իրադարձություններն այն աստիճան են լարվել ու ծավալվել, որ կառավարությունը որոշել է գնալ այդ քայլին ՝ազատելով Կարապետյանին պաշտոնից:
Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչ կապ ունի նախարարը սահմանում առկա իրավիճակի մասով, երբ գոյություն ունի Զինված ուժերի գլխավոր շտաբ՝ ի դեմս շտաբի պետ Արտակ Դավթյանի: Այս իրավիճակի միակ պատասխանատուն Գլխավոր շտաբի պետն է, քանի որ նա է պատասխանատու սահմանին տիրող իրավիճակի մասով:

Ի դեպ Արշակ Կարապետյանը միակ պաշտպանության նախարարն է, որ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 6-ին, երկօրյա աշխատանքային այցով գնացել էր Արցախ եւ այս այցից 9 օր անց նա ազատվեց նախարարի պաշտոնից:

Քնար Մանուկյան

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *