«Մեր տղաները նաև պնդում են, որ 4 ադրբեջանցիների ուղարկել են այն աշխարհ»․ Միքայել Բադալյան

«Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրել է․ «Այսօր խոսել եմ Վարդենիսի ուղղությամբ ծառայություն իրականացնող կոմբատներից մեկի հետ:

Երեկ առաջինը կրակ են բացել հենց ադրբեջանցիները, որոնք կրակել են մեր տեխնիկայի ուղղությամբ, ընդ որում, ինչպես արդեն նշել եմ, կրակը շփման գծի ողջ երկայնքով է եղել։ Պատասխանը այնքան ուժգին է եղել, որ թշնամին ակնհայտորեն չէր սպասում։

Պատասխան կրակի արդյունքում շարքից դուրս են բերվել 3 Ուրալ, 2 Կամազ, 1 Komatsu, որն օգտագործվում է ճանապարհների շինարարության համար, և 1 պիկապ: Մեր տղաները նաև պնդում են, որ 4 ադրբեջանցիների ուղարկել են այն աշխարհ»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *