Ով է Կապանում քարոզարշավի ժամանակ բեմից ընկածը (Տեսանյութ)

Ով է Կապանում քարոզարշավի ժամանակ բեմից ընկածը (Տեսանյութ)

Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվում, որտեղ երեւում էր, թե ինչպես է Կապանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ բեմում գտնվողներից մեկը բեմահարթակից ընկնում։

Ի դեպ բեմահարթակում էր գտնվում նաև ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ով տեսնելով ընկնող երիտասարդին ծիծաղում է և շարունակում հանրահավաքին մասնակցելը։ Ներկաններից ոչ ոք նրան օգնության չհասավ, ըստ ամենայնի երիտասարդ օգնության կարիք չուներ եւ միայնակ գլուխ կհաներ։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ բեմահարթակից ընկած երիտասարդը կապանցի հաղորդավար Արկադի Լալազարյանն է, ով բարեբախտաբար վնասվածքներ չունի, հիվանդանոց չի դիմել։

Հիշեցնենք, որ երեկ Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի թեկնածուն Դավիթ Դանիելյանը քարոզարշավ էր իրականացնում, որին ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՔՊ-ականներ։

Տեսանյութը՝ ArmDaily.am

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *