Ադրբեջանական հենակետի ուղղությամբ նռնակ նետած Նորայր Միրզոյանը, որն այսօր եղբոր սպանության համար վրեժխնդիր է եղել. լուսանկարներ

Այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։

Միջադեպից հետո ռուս խաղաղապահները ձերբակալում են ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած քաղաքացուն։ Այս մասին տեղեկացնում է Մովսես Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։ Նա նաև տեղադրել է տեսանյութ և կից գրել․

«Հուսամ` նույն հետևողականությամբ ռուս խաղաղապահները կբացահայտեն, ձերբակալել կտան ու կհետևեն, որ պատիժը կրի` նաև օրեր առաջ հայ քաղաքացուն սպանած ադրբեջանցուն»։

  

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *