ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները մեքենայով քաշել ու տապալել են Քարվաճառում տեղադրված քրիստոնեական խաչը. վանդալիզմ

Սոցիալական ցանցերում տարածվել է ադրբեջանցիների վանդալիզմի հերթկական փաստը: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները զինվորական մեքենայով տապալում Քարվաճառի լեռներում տեղադրված քրիստոնեական խաչը:

«Հերթական «դրական ազդակն» ադրբեջանցիների կողմից: Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ բարեկամությունից, վերջիններս ցույց են տալիս, թե ինչքանով են պատրաստ բարեկամության: Թշմամին հրճվանքով տապալել է Արցախում կանգնեցված խաչը: Խաչը հավանաբար գտնվում է Արցախում` Քարվաճառի շրջանում»,-ֆեյսբուքի պաշտոնական էջում գրում է Yerkir Daily-ին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *