Ստեփանակերտում վերջին հրաժեշտն են տվել Մարտիկին. նա ջրագիծն էր նորոգում, երբ սպա նվեց ադրբեջանցի հատուկ ջոկատայինի գնդակից

Ստեփանակերտում հրաժեշտ են տվել Մարտիկ Երեմյանին՝ 22-ամյա երիտասարդ տղային, որը դաժանաբար սպանվեց Շուշիի մոտակայքում։ Մարտիկը զինվորական չէր, Ստեփանակերտի սովորական քաղաքացի էր, որը փորձում էր կատարել իր աշխատանքը։

Մարտիկը ու ևս երեք աշխատակից ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների թույլտվությունը ստանալով ճանապարհի այդ հատվածում, որը չեզոք գոտի է համարվում, ջրատարի վերանորոգման աշխատանքների համար փորման աշխատանքներ են կատարել։ Չորս հոգանոց բրիգադը զբաղվում էր խողովակաշարի վերանորոգմամբ ՝ Շուշիի շրջակայքում խաղաղապահների դիրքերի համար խմելու ջուր ապահովելու համար։

13:40-ին աշխատողներին է մոտեցել Ադրբեջանի ԶՈՒ հատուկ ծառայության ներկայացուցիչը, ինչ որ բան ասել, ապա ատրճ անակով դիմահար կրա կոցներ արձակելով գնդ ակահարել 22-ամյա երիտասարդին։

Մարտիկը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազ ենային վնաս վածքից։ Եվս երեք մարդ ՝ նույն ընկերության աշխատակիցները, հրազ ենային վնաս վածքներ են ստացել և տեղափոխվել հոսպիտալ. Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Մարդաս պանը հասցրել է անպատիժ հեռանալ, իսկ մի քանի ժամ անց Շուշիում հրավառություն է եղել ՝ նվիրված Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի պաշտպանության նախարարի այցին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *