Եթե մի ակնթարթում ամբողջ աշխարհը պատվաստվի՝ քովիդը չի վերանա․ Մանասյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 8-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների գրանցման «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Շարժական պատվաստումային կետ» նոր բաժնի լրացման կարգը՝ համաձայն հավելվածի:

Իրավաբան․net-ը հայտնում է, որ հրամանի շրաջանակներում է առաջարկվել է «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանին (համաձայնությամբ)՝ ապահովել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների գրանցման «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Շարժական պատվաստումային կետ» նոր բաժնի գործարկումը՝ համաձայն հավելվածի:

Մարզպետարանների գլխավոր քարտուղարներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին (համաձայնությամբ) առաջարկվել է ապահովել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների գրանցման «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Շարժական պատվաստումային կետ» նոր բաժնի լրացումը՝ համաձայն հավելվածի:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների գրանցման «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Շարժական պատվաստումային կետ» նոր բաժնի լրացման կարգը

1․ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում ստեղծվում է «Շարժական պատվաստումային կետ» անվանմամբ նոր բաժին՝ շարժական պատվաստումային կետերում իրականացված պատվաստումների մասին տվյալների մուտքագրման նպատակով:

2․ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների պատվաստումային շարժական կետերում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթաց իրականացնող բուժաշխատողները կատարված պատվաստումների մասին տվյալները մուտքագրում են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ:

3․ «Շարժական պատվաստումային կետ» նոր բաժնում ավելացվում են շարժական պատվաստումային գործընթացում ներգրավված բոլոր բուժաշխատողների տվյալները (բժիշկներ, բուժքույրեր):

4․ Շարժական պատվաստումային կետում կատարված պատվաստումների մասին տեղեկատվությունը մուտքագրվում է Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում «Շարժական պատվաստումային կետ» նոր բաժնում՝ համակարգում մուտքագրում իրականացնող անձնակազմի (բժիշկներ, բուժքույրեր, մուտքագրող օպերատորներ) կողմից»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *