Եթե մի ակնթարթում ամբողջ աշխարհը պատվաստվի՝ քովիդը չի վերանա․ Մանասյան

Օրերս կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լոքդաունների չենք գնալու, պատվաստվեք։ Ըստ բժիշկ Հայկ Մանասյանի՝ լոքդաունների չէինք էլ կարող գնալ, քանզի՝ ո՞վ է պահելու չաշխատող մարդուն։ «Բացի բյուջետային աշխատողներից, մնացածը եկամուտը առնում են իրենց ամենօրյա աշխատանքով, եթե մարդը մեկ ամիս չի աշխատում՝ այդ մարդը մեկ ամիս եկամուտ չունի։ Այնպես որ, եթե շատ էլ ուզենան, լոքդաունների չեն կարող գնալ։ Հայաստանի տնտեսական վիճակը թույլ չի տալիս գնալ լոքդաունների, կամ եթե գնան՝ լինելու է մեկ կամ երկու ամսով։ Փորձը ցույց է տվել, որ դա քանի ամսով ուզում ես ձգիր, հարց չի լուծելու»,-նշեց Մանասյանը։

Մանասյանի դիտարկմամբ՝ կարող էին պոլիկլինիկաներն ու լաբորատորիաները չսարքել հավաքակայան։ Եվ նրա խոսքով՝ բոլորը գիտեն, որ համաճարակը բռնկվում , շատ բուռն տարածվում է, երբ որ ձևավորվում է նոր կոնտակտներ․ «Հիմա այդ նոր կոնտակները սկսեցին ու աշնան այս բուռն շրջանում շարունակվում է, նորանոր հրամաններով ու հրահանգներով մարդկանց ստիպում են դարձյալ կուտակվել: 14 օր էր թեստի հանձնումը, հիմա ասում են՝ չէ, 7 օրը մեկ, այսինքն, տենց լավ չի, որ 14 օրը մեկ եք դուք հերթերի մեջ հայտնվում, դուք պիտի 7 օրը մեկ հերթերի մեջ հայտնվեք, ավելի խիտ հերթերի մեջ, որ այս համաճարակը ավելի բուռն տարածվի»։

Սակայն, ԱՆ-ն էլ ասում է, որ շատերը պատվաստումային հակաքարոզ են իրականացնում և դա է պատճառը, որ պատվաստումների աճը այսքան դանդաղում է։ Մանասյանը նշեց, որ աշխարհի բոլոր երկրներում ժողովուրդը այդպես ասում է, և այնպես չէ իրենց իշխանության տակ գտնվող ժողովուրդը առանձնահատուկ դավադրապաշտ է։ «Շատ ավելի դավադրապաշտ ժողովուրդներ կան, որոնք ոչ միայն ասում են, այլև բազմահազարանոց ցույցեր են անում, բայց այդ երկրներում մահերը ռեկորդ չեն սահմանում, որովհետև առողջապահության կազմակերպիչները, կարծում եմ, քիչ թե շատ կոմպետենտ են աշխատում։ Մենք ունենք ռիսկային խումբ, որը պատվաստված չէ, և պատվաստումային հարկադրանքի ջանքերը գնում են այն խմբի նկատմամբ, որոնք եթե չպատվաստվեն էլ համաճարակաբանական վիճակը դրանից չի տուժի»,-ասաց նա։ Ընդգծեց, որ Բրիտանիայում շատերը պատվաստված են, և նման ֆոնին՝ մահերը քիչ է։

Նրա խոսքով՝ այնպես չէ, որ դա ստից բան է, դա գերնպատակ է, եթե առողջապահության կազմակերպիչը հասկանում է, գերնպատակ է դնում՝ մահերը կճատում է․ «Բայց մահերը կրճատելով դու համավարակի վերջը չես տալիս։ Համաճարակը դեռ ապրելու է, մուտացիաների է ենթարկվելու, դրա համար ասում եմ, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը մի ակնթարթում պատվաստվի, դա չի նշանակում վերջ կովիդը վերացավ»,-ասաց Մանասյանը։ Նրա պնդմամբ՝ դրանով քովիդը չի վերանալու, բայց մահերի թիվը ահռելի կկրճատվի։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *